Ստամբուլում ուժեղ փոթորկի պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել

Թուրքական «Հյուրիեթ» թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլում ուժեղ փոթորիկ է մոլեգնել՝ թույլ չտալով ինքնաթիռներին վայրէջք կատարել քաղաքի օդանավակայաններում։

«Հզոր փոթորկի պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Ստամբուլի օդանավակայանում», — ասվում է թերթի սոցիալական ցանցերում արված գրառման մեջ։

Օդանավակայաններում հնարավոր զոհերի կամ ուշացումների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։

Leave a Comment