Կառուցապատողը կենթարկվի վարչական պատասխանատվության | Radar Armenia

Կառուցապատողը կենթարկվի վարչական պատասխանատվության

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

«Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները՝ քաղաքացիներից ստացված թեժ գծի ահազանգի հիման վրա, այցելել են նշված տարածք և արձանագրել, որ այն չի համապատասխանում շինհրապարակների կահավորման և կազմակերպման պարտադիր նորմերին։

Մասնավորապես՝ շինհրապարակում բացակայում են փոշենվազեցման համար նախատեսված ջրային թնդանոթները, ինչպես նաև մեքենաների և անվադողերի լվացման կետերը։ Կառուցապատողը կենթարկվի վարչական պատասխանատվության:

Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս զգուշացնում է կառուցապատողներին պահպանել անհրաժեշտ կանոնները՝ հակառակ դեպքում համայնքը կգնա նաև շինթույլտվության չեղարկման։ Նման փնթի վերաբերմունքը քաղաքի նկատմամբ անընդունելի է»,- ասվում է հայտարարությունում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment