22 Հուլիսի 2026, 19:20
Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված «19th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup» շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրին մի շարք մրցանակային տեղեր։
Ա խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Գևորգ Ալավերդյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Գևորգը նաև լրացրեց իր երկրորդ միջազգային վարպետի նորման։
Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 6.5 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, իսկ վարպետության թեկնածու Վոլոդյա Թորոսյանը գրանցեց լավագույն արդյունքը մինչև 2300 վարկանիշ ունեցողների պայքարում:
Բ խմբում Արտուշ Ավագյանը զբաղեցրեց 2-րդ, Ռուբեն Իշխանյանը՝ 3-րդ, իսկ Գևորգ Սարգսյանը՝ 4-րդ հորիզոնականը։
Գ խմբում Էդուարդ Բաբայանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, Միքայել Խաչիկյանը գրանցեց լավագույն արդյունքը մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում, Դավիթ Պողոսյանը զբաղեցրեց 4-րդ, իսկ Կարեն Եսայանը՝ 5-րդ հորիզոնականը:
Դ խմբում Անդրանիկ Հակոբյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, իսկ Սևադա Գալստյանը գրանցեց լավագույն արդյունքը մինչև 12 տարեկան պատանիների պայքարում։
Ե խմբում հաղթող դարձավ Աննա Գևորգյանը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Արմեն Ալավերդյանը, Գրիգոր Հայրումյանը գրանցեց լավագույն արդյունքը մինչև 12 տարեկան պատանիների պայքարում, իսկ Նարե Հովհաննիսյանը գրանցեց լավագույն արդյունքը կանանց պայքարում:
Մինչև 10 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող դարձավ Արսեն Մանգասարյանը։
Մինչև 9 տարեկան պատանիների մրցաշարում Հովիկ Դավթյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
Մինչև 8 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող դարձավ Վլադիմիր Հովհաննիսյանը, իսկ 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Մոնթե Ավետիսյանը։
Մինչև 7 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող դարձավ Միքայել Դարբինյանը:
Առաջին կայծակնային շախմատի մրցաշարում հաղթող դարձավ միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մենուա Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ, իսկ Հակոբ Հակոբյանը՝ 3-րդ հորիզոնականը։
Երկրորդ կայծակնային շախմատի մրցաշարում Դավիթ Սարգսյանը գրանցեց լավագույն արդյունքը մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում:
Մինչև 11 տարեկան պատանիների կայծակնային շախմատի մրցաշարում հաղթող դարձավ Արսեն Մանգասարյանը:
Մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի մրցաշարում հաղթող դարձավ Արսեն Բայրամյանը, Արսեն Մանգասարյանը զբաղեցրեց 2-րդ, իսկ Արթուր Մարգարյանը՝ 3-րդ հորիզոնականը։