Մանուել Տուլիպան՝ մրցաշրջանի լավագույն մարզիչ

ՀՖՖ-ն ամփոփել է «Լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկության արդյունքները։ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանցի լավագույն մարզիչ:

Մանուել Տուլիպան լավագույնն է ճանաչվել 58 ձայնով: Պորտուգալացի մասնագետի հետ երևանյան ակումբն անցած մրցաշրջանում դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։

2-րդ տեղում 36 միավորով զբաղեցրել է Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոայի» մարզիչ Սանդրո Պերկովիչը։ Եռյակը եզրափակել է «Փյունիկը» գլխավորող Արտակ Օսեյանը՝ ստանալով 19 ձայն։

Leave a Comment