AP. Իրանի հետ հակամարտության ընթացքում ավելի քան 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

Ավելի քան 500 ամերիկացի զինծառայողներ վիրավորվել են Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ժամանակ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վիրավորների թիվը «զգալիորեն գերազանցում է 500 զինվորականի», ինչը գերազանցում է Պենտագոնի պաշտոնական 482 թիվը։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները բախվում է Մերձավոր Արևելքում տեղակայված 50,000 ամերիկացի զինվորներին իրանական հարվածներից պաշտպանելու մարտահրավերների հետ։

Leave a Comment