«Պուտինը տխուր եզրակացություններ է արել Փաշինյանի մասին. Իշխանությունը երկուսի միջև հավասարակշռելու փորձերը այլևս չեն աշխատում»



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքագետ Գենադի Պոդլեսնին կարծում է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի ապրիլյան հանդիպումից հետո Մոսկվան վերանայել է իր դիրքորոշումը Երևանի քաղաքականության վերաբերյալ, գրում է potokmedia.ru–ն։

Գենադի Պոդլեսնիի խոսքով Ռուսաստանի առաջնորդը հստակեցրել է այն, որ Հայաստանը այլևս չի կարող համատեղել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նկատմամբ իր պարտավորությունները Եվրամիության հետ մերձեցման հետ։

Փորձագետը նշել է, որ դրանից հետո Ռուսաստանը խստացրել է հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ վերահսկողությունը։ Սահմանափակումներ են մտցվել, որոնք վերաբերվում են հանքային ջրերի, ծաղիկների, ալկոհոլի և բուսական արտադրանքի որոշակի բեռնափոխադրումներին, պաշտոնական պատճառները եղել են բուսասանիտարական պահանջների խախտումները։

Այդ ամենի ֆոնին էլ, ըստ Պոդլեսնու, Եվրամիությունը մեծացրել է իր աջակցությունը Երևանին։ Հայաստան կատարած այցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է տնտեսական օգնության նոր միջոցառումների, առևտրային արտոնությունների ընդլայնման և վիզային ազատականացման շարունակման մասին։ 

Փաշինյանը ավելի ուշ Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ» ցուցահանդեսում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Քաղաքագետի խոսքով պատահական չէ այն, որ բանակցությունների բովանդակությունը թաքցվում է, և հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Leave a Comment