Tasnim. ԱՄՆ ուժերը հարձակվել են Իրանի մի քանի քաղաքների վրա

Իրանի դեմ ուղղված հերթական հարվածների շարքում ԱՄՆ ուժերը հարձակվել են Բանեհ, Քաբո Դար Ահանգ և Սիրիկ քաղաքների վրա, հաղորդում է Tasnim-ը: Ավելի վաղ մի շարք պայթյուններ են գրանցվել Խուզեստան նահանգի Բանդար Մահշահր և Բեհբահան քաղաքներում, ինչպես նաև Թավրիզում, Չաբահարում և Բուշեհրում։

Tasnim-ի տվյալներով՝ Բանեհից դուրս վնասվել է մեկ օբյեկտ: Քաբո Դար Ահանգը տուժել է ավիահարվածից: Զոհերի մասին տեղեկություններ չեն տրամադրվել։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ավելի ուշ հայտարարել է Իրանի դեմ ուղղված նոր հարվածների շարքի ավարտի մասին: Նպատակակետերի թվում են եղել իրանական օպերատիվ կենտրոնները, ռազմածովային ակտիվները, ինքնաթիռների անգարները, անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերը և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքները:

Leave a Comment