Միխայիլ Դրապատին նշանակվել է Ուկրաինայի զինված ուժերի նոր գերագույն հրամանատար

43-ամյա գեներալ-մայոր Միխայիլ Դրապատին դարձել է Ուկրաինայի զինված ուժերի նոր գերագույն հրամանատարը։

Ուկրաինայի զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Դրապատին դարձել է Ուկրաինայի զինված ուժերի նոր գերագույն հրամանատար՝ փոխարինելով Ալեքսանդր Սիրսկիին։

Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ի երեկոյան տեսաուղերձում։

«Ես որոշել եմ, որ Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գերագույն հրամանատար», – ասել է պետության ղեկավարը։

Leave a Comment