Զինծառայող է մահացել, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Հուլիսի 21-ին արձանագրված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են Քննչական կոմիտեից՝ առանց մանրամասնելու, թե ինչ հոդվածով է հարուցվել քրեական վարույթը:

Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը տեղեկացնում է, որ կատարվում են քննչական և վարութային գործողություններ:

Պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան մասին դեռևս չի հաղորդում:

Leave a Comment