Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող – armeniatoday.am

Հրաձիգ Աիդա Ազատյանը հռչակվել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Ազատյանը 379 միավոր արդյունքով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը։

Թիմային պայքարում Ազատյանը, Անահիտ Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը 1095 միավոր արդյունքով զբաղեցրել են երկրորդ տեղը։

Այսօր ավելի վաղ Հայաստանը ներկայացնող Հայկ Մինասյանը դարձել էր շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության չեմպիոն։

Առաջնությունն անցկացվում է հուլիսի 20-ից 26-ը Տալլինում: Մրցումներին մասնակցում է 17 երկրից շուրջ 80 մարզիկ։

Հայաստանը ներկայացնում են Մարի Ղազարյանը, Համլետ Կարենյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գոռ Խաչատրյանը, Անահիտ Սարգսյանը, Հովհաննես Մարգարյանը, Աիդա Ազատյանը, Գոռ Մարտիրոսյանը, Արուսյակ Գրիգորյանը, Հայկ Մինասյանը և Մանվել Միրզոյանը։

Leave a Comment