Ժամկետանց ապրանքներ՝ «Երևան Սիթի»-ներում․ քաղաքապետարանը ստուգումներ է անցկացրել

Հուլիսի 21-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել Երևան քաղաքի վարչական տարածքում գործող թվով 39 «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում։

🔷 Արդյունքում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում, մասնավորապես՝

🔹 39 դեպք՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի,
🔹 6 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի,
🔹 1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,
🔹 3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,
🔹 1 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման։

The post Ժամկետանց ապրանքներ՝ «Երևան Սիթի»-ներում․ քաղաքապետարանը ստուգումներ է անցկացրել appeared first on Tribune.am.

Leave a Comment