Իրանական հարվածներից վնասվել են Քուվեյթի էներգետիկ օբյեկտները

Իրանական հարձակումների պատճառով Քուվեյթում վնասներ են կրել էներգետիկայի և ջրամատակարարման ոլորտների մի շարք ենթակառուցվածքներ։

Արաբական պետության էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և վերականգնվող էներգիայի նախարարության տվյալներով, որոնց հղում անելով Times Kuwait պորտալն ու «Ինտերֆաքս»-ը հայտնել են հուլիսի 21-ին, չորրորդ օրն անընդմեջ Քուվեյթի ուղղությամբ իրականացվող իրանական հարվածների թիրախում են հայտնվել մի շարք էլեկտրակայաններ ու ջրի աղազրկման կայաններ։ 

Հաղորդվում է նաև, որ տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել, որոնք հաջողվել է մարել։ 

Տուժած անձանց մասին տվյալներ չեն փոխանցվել։

Leave a Comment