Նարեկ Կարապետյանի անձեռնմխելիության հարցը ԿԸՀ-ն կքննարկի վաղը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետաձգեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը։

ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արամ Վարդևանյանը հայտնել է, որ որոշակի կազմակերպչական հարցերով պայմանավորված՝ որոշվել է քննարկումը շարունակել վաղը՝ ժամը 13։00-ին։

Նշենք, որ նիստի ընթացքում պետք է քննարկվեր Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ հարցը։

Leave a Comment