Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել – armeniatoday.am

Մի խումբ աղջիկների վիճաբանության ու ծեծի՝ համացանցում տարածված տեսանյութի առթիվ ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ։

Տեղեկությունն Armenia Today-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Ըստ նրա՝ քրգործը վերաբերում է Ֆիզիկական ներգործության հատկանիշներին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, տեղեկացրել է նա։

Այլ մանրամասներ Ավդալյանը չի հայտնել։

Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում մի խումբ աղջիկներ հայհոյախառը արտահայտություններով վիճաբանում են, ապա միմյանց հարվածներ հասցնում։

Leave a Comment