
«Մեզ դեռ նյութերը դեռ չեն տրամադրել, բայց մենք, անկախ այդ հանգամանքից, Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդության նյութերին ծանոթանալու համար հավելյալ ժամանակ չենք խնդրելու՝ ելնելով Նարեկ Կարապետյանի դիրքորոշումից»,- այս մասին ԿԸՀ-ի բակում լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Օբյեկտիվ իրականության, ողջամտության, օրենքի և իրավունքի հետ զրո առնչություն ունեցող երևույթի հետ գործ ունենք»,- ընդգծեց Վարդևանյանը՝ հավելելով, որ
ՍԴ-ն հստակ արձանագրել էր, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո անձը չի կարող գտնվել անազատության մեջ։
«ՍԴ-ն օգտագործվել էր ոչ թե լիազորությունների ստանձնում եզրույթը, այլ պատգամավորի կարգավիճակ եզրույթը, այս պահից սկսած՝ կարգավիճակը հստակ է, ինչպե՞ս կարող է ԿԸՀ-ն անձի անձնական ազատության վերաբերյալ հարց քննել, չի կարող»,- հավելեց փաստաբանը՝ անդրադառնալով դատախազության ներկայացրած միջնորդությանը և ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի պարզաբանմանը, թե մինչև պատգամավորի լիազորությունների ստանձնումը նման հարցերի քննությունը ԿԸՀ տիրույթում են։