Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 21-ի նիստում հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներով ընտրված պատգամավորների գրանցման և մանդատների տրամադրման արձանագրությունը։
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից Ազգային ժողովի պատգամավոր է գրանցվել և մանդատ տրամադվել 12 թեկնածուի։
Մանդատներ են ստացել Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Սևակ Խաչատրյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, Աղվան Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը, Լևոն Քոչարյանը, Արթուր Սարգսյանը, Լիլիթ Գալստյանը և Մեսրոպ Մանուկյանը։