Շրի Լանկայի գործարանում հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել

Շրի Լանկայի Արևմտյան նահանգում գտնվող սաղավարտների գործարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։ Այս մասին հայտնել է «Daily Mirror»-ը։

Ըստ թերթի՝ հրդեհը բռնկվել է Հոմագամա քաղաքի արդյունաբերական գոտում, որը գտնվում է Կոլոմբոյից 24 կիլոմետր հարավ-արևելք։

Ըստ «Xinhua» լրատվական գործակալության՝ հղում անելով տեղական ոստիկանությանը, հրդեհի բռնկման պահին շենքում գտնվել է ավելի քան 80 աշխատակից։ Հրդեհը մարելու համար գործի է դրվել մոտ 10 հրշեջ մեքենա, և հրդեհը վերահսկողության տակ է վերցվել։ Փրկարարական խմբերը որոնում են ներսում մնացած բոլոր անձանց։

Leave a Comment