Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։ Վարույթի շրջանակում Արդարադատության նախարարությոան ներկայացուցիչը պնդում էր, որ դատավորը օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետում չի կայացրել կամ առնվազն չի տրամադրել դատական ակտը, իսկ 2025 թվականի դեկտեմբերի 19-ով թվագրված որոշումը բողոք ներկայացրած անձին ուղարկվել է միայն 2026 թվականի ապրիլի 14-ին՝ օրենքով նախատեսված ժամկետից շուրջ երեք ամիս 26 օր ուշ։
Iravaban.net–ի փոխանցմամբ Խորհուրդը որոշեց բավարարել միջնորդությունը և Կարեն Ֆարխոյանին հայտարարել նախազգուշացում։ Խորհրդի անդամ Քրիստինե Մկրտչյանը դեմ էր որոշմանը և ուներ հատուկ կարծիք։