Գագիկ Ծառուկյանին առաջադրված՝ հարկերի հետ կապված մեղադրանքը դատախազը դադարեցրել է․ Երեմ Սարգսյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առաջադրված՝ հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը և նշել, որ չգիտի, թե որ գործով են Ծառուկյանին այսօր հրավիրել Քննչական կոմիտե։ 

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերել են ՊԵԿ քննչական վարչություն՝  հարցաքննության:

Leave a Comment