«Զանգեզուրի միջանցքի» շահագործումից հետո Ադրբեջանից դեպի Եվրոպա իրականացվող բեռնափոխադրումների դեպքում կնվազեն երթուղու երկարությունը, լոգիստիկ ծախսերը և սահմանային անցումների թիվը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քյանան Գուրբանովը։
Նրա խոսքով՝ միջանցքի գործարկումից հետո հիմնական առաջնահերթությունը լինելու է երթուղու սահմանային ընթացակարգերի առավելագույն պարզեցումն ու թվայնացումը, ինչպես նաև այլ տրանսպորտային ուղղություններում կիրառվող նորարարական լուծումների ինտեգրումը։
Գուրբանովը նշել է, որ ներկայում սպասվում է գործընթացի ավարտը, որից հետո բեռնափոխադրումների ոլորտում տեղի կունենան զգալի դրական փոփոխություններ։