Նկարը, որը տեղադրել եմ, իրենց բակում է։ Իրենց բակի շունն է, որի համար բուն գտնելու նպատակով, անկեղծ պետք է ասեմ, բոլորիս կյանքը «կերել» է։ ))
2026 թ. ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ուղիղ և ապօրինի հրահանգով կալանավորված Անդրանիկ Թևանյանի հարցով պետք է թիմով հանդիպեինք. կոնկրետ ժամ էր ֆիքսված։ Բոլորս տեղում էինք, բացի Արեգնազից։
Զանգ եմ ստանում իրենից.
Արեգ. — Հարութ, ժողովրդին ասա՝ մի փոքր կուշանամ։
Ես. — Ինչի՞, հո բան չի՞ եղել։
(Թևանյանի ապօրինի կալանավորումից հետո ամեն ստոր քայլի էլ սպասում էինք Նիկոլից։ Փաստորեն, չէինք սխալվել։)
Արեգ. — Բակում շուն եմ տեսել, վիրավոր է։ Տանեմ կլինիկա տեսնեմ ինչ է եղել։
Ես. — Արեգնազ ջան, ժամանա՞կ ես գտել։
Արեգ. — Ներող, բայց այո։
Հ.Գ. Սա հենց Արեգնազն է։ Մարդ, ով համոզված է, որ նույնիսկ ամենաթեժ քաղաքական օրերին չպետք է անտարբեր անցնես օգնության կարիք ունեցողի կողքով՝ լինի մարդ, թե անպաշտպան կենդանի»։