Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում հողե պատնեշ է կառուցում՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածքը առանձնացնելու նպատակով. այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով բանակին և արբանյակային լուսանկարները։
«Իսրայելական բանակը հաստատել է, որ ֆիզիկական արգելապատնեշ է կառուցում այսպես կոչված «Դեղին գծի» հատվածում՝ այն սահմանագծի, որտեղ իսրայելցի զինվորները նահանջել էին ՀԱՄԱՍ կազմակերպության հետ հոկտեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնագրից հետո», — հայտնում է գործակալությունը։
Բացի հողե պատնեշից, Իսրայելի բանակը «Դեղին գծի» երկայնքով նաև անվտանգության գոտի է ստեղծում՝ այն հագեցնելով տարբեր սարքավորումներով։ Իսրայելի պաշտպանության բանակը գործակալությանը հայտնել է, որ այդ պատնեշը նախատեսված է կանխելու նշված գծից այն կողմ չարտոնված անցումները՝ Գազայի հատվածի մերձակայքում գտնվող իսրայելցի զինվորներին և բնակավայրերը պաշտպանելու նպատակով։