Կառավարությունը կսահմանի ավտոմեքենաների բնապահպանական հարկի ավել վճարված գումարների վերադարձի կարգ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է սահմանել ավտոմեքենաների համար վճարված բնապահպանական հարկի ավել գումարների վերադարձի նոր կարգ։

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 814-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար ավել վճարված բնապահպանական հարկի հետ վերադարձի հետ կապված հարաբերությունների կարգավորումն է: Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)՝ 1) 181-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկը ՀՀ պետական բյուջե վճարելու ժամկետներն ու կարգը:

Մասնավորապես, նույն մասի՝

• 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող այն ավտոտրանսպորտային միջոցների, այլ ինքնագնաց մեքենաների և մեխա-նիզմների, ինչպես նաև լողամիջոցների համար, որոնց համար սահմանված է տեխնիկական զննության պահանջ, Օրենսգրքի 175-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնա-պահպանական հարկը յուրաքանչյուր հարկային տարվա համար վճարվում է մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը, բացառությամբ նույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքերի,

• 2-րդ կետի համաձայն՝ եթե նույն մասի 1-ին կետում նշված դեպքում տարեկան տեխնիկական զննության փոխարեն սահմանված է տեխնիկական զննության այլ պարբերականություն, ապա Օրենսգրքի 175-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը վճարվում է` ա. հարկային տարվա ընթացքում երկու տեխնիկական զննություն անցնելու դեպքում` մինչև հարկային տարվա երկրորդ տեխնիկական զննությունը, բ. նույն կետի «ա» ենթակետով սահմանված պարբերականությունից տարբերվող պարբերականությամբ տեխնիկական զննություն անցնելու դեպքում` մինչև յուրաքանչյուր տեխնիկական զննությունը հաշվարկման ենթակա տարեկան բնապահպանական հարկի գումարների հանրագումարի չափով` մինչև տեխնիկական զննությունը,

• 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող այն ավտոտրանսպորտային միջոցների, այլ ինքնագնաց մեքենաների և մեխա-նիզմների, ինչպես նաև լողամիջոցների համար, որոնց համար սահմանված չէ տեխնիկական զննության պահանջ, Օրենսգրքի 175-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնա-պահպանական հարկը յուրաքանչյուր հարկային տարվա համար վճարվում է մինչև տվյալ հար-կային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ,

182-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բնապահպանական հարկի այն պարտավորություններից Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված գումարները, որոնց մասով նույն բաժնով սահմանված չէ հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ, հաշվանցվում և (կամ) վերադարձվում են Կառավարության սահմանած կարգով: ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի Ճանապարհային հարկի պարտավորություններից, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի ավելի վճարված գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը սահմանելու մասին թիվ 814-Ն որոշման 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածի՝

 3-րդ կետի համաձայն՝ պարտավորություններից ավելի վճարված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացնում է տվյալ պարտավորությունները հաշվառող մարմինը՝ հարկ վճարողի ներկայացրած N 1 ձևի դիմումի և համապատասխան պարտավորության սահմանված չափից ավելի վճարումը հիմնավորող փաստաթղթի հիման վրա, բացառությամբ նույն կարգի 3.1-ին կետով սահմանված դեպքի,

5-րդ կետի համաձայն՝ նույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով առկա պարտավորությունները մարելուց հետո կամ դրանց բացակայության դեպքում պարտավորությունը հաշվառող մարմինը կազմում է պարտավորություններից ավելի վճարված գումարները հարկ վճարողին վերադարձնելու եզրակացություն՝ N 2 ձևին համապատասխան, և այն կազմելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի կենտրոնական գանձապետարան: Խնդիրն այն է, որ արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի գծով պարտավորությունները հաշվառող մարմին ՀՀ օրենսդրությամբ ուղղակիորեն սահմանված չէ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ ավտոմեքենաների տեխնիկական զննության համակարգում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում հնարավոր է լինելու յուրաքանչյուր ավտոմեքենայի մասով ունենալ տեղեկատվություն տեխնիկական զննություն անցած լինելու վերաբերյալ, և հետևաբար, նաև հնարավոր է լինելու հաշվառել ավտոմեքենաների գծով բնապահպանական հարկի պարտավորությունները՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման բնապահպանական հարկից ավել վճարված գումարները կարող են հետ վերադարձվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած եզրակացության հիման վրա:

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար ավել վճարված բնապահպանական հարկի հետ վերադարձն իրականացվելու է ՀՀ տարածքային կառա¬վարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած եզրակացության հիման վրա: 3. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան բնապահպանական հարկի գծով ավել վճարված գումարի վերադարձման ընթացակարգն է:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել բնապահպանական հարկի գծով ավել վճարված գումարների վերադարձի հետ կապված հարաբերությունները: Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:

 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․ Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.2-րդ «Պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայություններ» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից: Մասնավորապես, Կառավարությունն արմատապես բարեփոխելու է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակը՝ դրանք դարձնելով քաղաքացիակենտրոն և արդիական, առաջադեմ տեխնոլոգիական հիմքով՝ նպատակ ունենալով թեթևացնել պետության հետ հարաբերություններում քաղաքացիների և գործարար հատվածի անհարկի բեռն ու քաշքշուկը:

Leave a Comment