
Ռուսաստանի Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է ուղևորատար ավտոբուսի, հայտնել է մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։
Նրա խոսքով՝ զոհվել է 5 քաղաքացիական անձ՝ 4 կին և 1 անչափահաս տղա։ Վիրավորվել է 23 մարդ, այդ թվում՝ 17-ամյա տղա։ Բոլոր տուժածները տեղափոխվել են Շեբեկինոյի շրջանային հիվանդանոց, որոնցից երեքը գտնվում են ծանր վիճակում։