ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը

ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը

Մերձավոր Արևելքում ինն օր անընդմեջ շարունակվող փոխադարձ հարվածներից և լարվածության վտանգավոր սրումից հետո միջնորդները փորձում են նոր հրադադարի նախաձեռնություն իրականացնել։ 

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ առաջարկվել է 10-օրյա դադար՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը վերակենդանացնելու նպատակով։ 

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է դիվանագիտական լուծմանը բաց լինելու մասին, իսկ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային նշել է, որ Թեհրանը չի հրաժարվում բանակցություններից՝ ընդգծելով, որ «պատերազմը և դիվանագիտությունը» իրենց համար ազգային շահերի առաջխաղացման գործիքներ են։

Չնայած դիվանագիտական ջանքերին՝ ռազմական գործողությունները չեն դադարում։ ԱՄՆ-ն իններորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին, իսկ Իրանը պատասխան կրակ է բացել Բահրեյնի և Քուվեյթի ուղղությամբ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment