
Իսպանիայի Սալամանկա նահանգում ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի հաղթանակի տոնակատարության ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով մեկ դեռահաս զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Europa Press-ը՝ հղում կատարելով ոստիկանության աղբյուրներին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ հավաքականի հաղթանակից ոգևորված երիտասարդները հավաքվել էին Սյուդադ Ռոդրիգո քաղաքի շատրվանի մոտ։ Կառույցի մի հատված փլուզվել է, և քարերից մեկն ընկել է 13-ամյա դեռահասի վրա։