«Բարսելոնան» 2 ժամում վաճառել է 105 միլիոն եվրոյի պարտատոմսեր, հաղորդում է կատալոնական ֆուտբոլային ակումբի կայքը։ Պարտատոմսերի մարման ժամկետը 2036 թվականն է, ֆիքսված տոկոսադրույքը 5,14 տոկոս է։
Պահանջարկը զգալիորեն գերազանցել է առաջարկված չափը։ Գնորդներն են ամերիկյան ապահովագրական ընկերություններ, ներդրումային և կենսաթոշակային հիմնադրամներ։
«Բարսելոնան» միջոցները կօգտագործի ակումբի ֆինանսական կայունության և հետագա զարգացման համար։ Առաջնային կլինի վերակառուցված «Կամպ Նոու» ստադիոնում VIP օթյակների շահագործումը, ինչը թույլ կտա ստանալ հավելյալ եկամուտ։