ԱԱ-ի եզրափակչից հետո Բուենոս Այրեսում բախումներ են եղել

Արգենտինայի հավաքականի՝ աշխարհի առաջնության եզրափակչում կրած պարտությունից հետո Բուենոս Այրեսում բռնկված անկարգությունների պատճառով իրավապահները տասից ավելի մարդու են ձերբակալել, հայտնում է Mirror-ը։

Հաղորդվում է, որ ոստիկանության և երկրպագուների միջև բախումներ են տեղի ունեցել։ 

Երկրպագուները ապակե շշեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Լրատվամիջոցի տվյալներով՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենա։ Բերման է ենթարկվել առնվազն 15 մարդ։

Leave a Comment