Արգենտինայի երկրպագուները Բուենոս Այրեսում անկարգություններ են հրահրել․ ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ

20 Հուլիսի 2026, 10:15

Արգենտինայի հավաքականի՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում կրած պարտությունից հետո Բուենոս Այրեսի կենտրոնում՝ Օբելիսկի մոտ, բռնկված անկարգությունների ընթացքում առնվազն 15 մարդ է ձերբակալվել, հայտնում են արգենտինական լրատվամիջոցները։

Ըստ ԶԼՄ-ների՝ խաղի ավարտից հետո հազարավոր երկրպագուներ հավաքվել էին Օբելիսկի մոտ՝ ազգային հավաքակին աջակցություն հայտնելու համար։ Սկզբում ակցիան խաղաղ էր ընթանում, սակայն ավելի ուշ մարդկանց մի խումբ սկսել է քարեր և շշեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Բացի այդ, մի քանի անձինք հաղթահարել են Օբելիսկի շուրջ տեղադրված արգելապատնեշը, ինչից հետո ոստիկանները նրանց ձերբակալել են։

Բախումների հետևանքով տուժել է ոստիկանության 7 աշխատակից։ Հաղորդվում է, որ իրավապահները անկարգությունների ագրեսիվ մասնակիցներին ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Նշվում է նաև 15 ձերբակալվածի մասին։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Իսթ Ռադերֆորդ քաղաքում կայացել էր ԱԱ-2026-ի Իսպանիա–Արգենտինա եզրափակիչ հանդիպումը։ Իսպանիան լրացուցիչ ժամանակում Ֆերրան Տորեսի խփած գոլի շնորհիվ հաղթել էր 1։0 հաշվով։ «Կարմիր ֆուրիան» պատմության մեջ երկրորդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։

Leave a Comment