Գլխավոր դատախազն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հուլիսի 18-ին աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ, հայտնում են դատախազությունից։

«Աննա Վարդապետյանը Տավուշի մարզի դատախազ Գևորգ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է դատախազական ներգործության, ինչպես նաև բավարարված հայցերի արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգու տարածքում, որից հետո աշխատանքային քննարկում է անցկացրել Տավուշի մարզի դատախազությունում ու տվել մի շարք հանձնարարականներ»,-ասված է հաղորդագրոպփյան մեջ:

Leave a Comment