Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդին կայցելի Թեհրան, որտեղ նախատեսվում է մի քանի երկկողմ համագործակցության համաձայնագրերի ստորագրում: Այս մասին ասվում է Իրաքի արտաքին գործերի նախարարության հատուկ հայտարարության մեջ, որին հղում է անում INA լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ Իրաքի փոխարտգործնախարարն ընդունել է Իսլամական Հանրապետության դեսպանին Բաղդադում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «երկկողմ հարաբերությունները և Իրաքի վարչապետի՝ հաջորդ շաբաթվա վերջին Թեհրան կատարելիք այցի օրակարգը»։
Իրաքի վարչապետը երեկ ավարտեց պաշտոնական այցը Միացյալ Նահանգներ, որի ընթացքում բանակցություններ վարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։