Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք – armeniatoday.am

Մադրիդից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա բռնկված խոշոր հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 12 000 հեկտար անտառային և բնակելի տարածք, հայտնել է France 24-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Հրդեհը տարածվել է լեռնային տեղանքով՝ վնաս հասցնելով բնության հատուկ պահպանվող տարածքներին։ Այդ շրջանում բնակվում են կենդանիների հազվագյուտ տեսակներ, որոնցից մի քանիսը գտնվում են անհետացման եզրին։

Վերջին շաբաթների ընթացքում Իսպանիան բախվել է մի քանի խոշոր անտառային հրդեհի։ Երկրի հարավում օդի ջերմաստիճանը գերազանցել է 43 աստիճանը, իսկ Կատալոնիայի որոշ հատվածներում այն ​​հասել է մինչև 45 աստիճանի։

Leave a Comment