Նոր գործիք՝ ֆինանսական խարդախություններից պաշտպանվելու համար

Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ից բանկերում ներդրվել է «Ստոպ» գործիքը, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին սահմանափակել առցանց բանկային որոշ գործառույթներ և նվազեցնել ֆինանսական խարդախությունների ռիսկերը։ Գործիքը թույլ է տալիս, օրինակ, արգելափակել առցանց վարկերի ձևակերպումը կամ դրամական փոխանցումները, եթե քաղաքացին ցանկանում է լրացուցիչ պաշտպանել իր տվյալներն ու միջոցները։

Նախարարությունը քաղաքացիներին հորդորում է օգտվել նոր հնարավորությունից և աջակցել նաև այն անձանց, ովքեր դժվարանում են ինքնուրույն ակտիվացնել անվտանգության այս գործիքը։

Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։

Leave a Comment