ԱՄՆ պետքարտուղարը և Լիբանանի նախագահը քննարկել են եռակողմ շրջանակային համաձայնագրի կարգավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ քննարկել է Իսրայելի հետ եռակողմ շրջանակային համաձայնագիրը և Լիբանանի ջանքերը՝ երկրում իրավիճակը կարգավորելու համար, ասվում է Պետդեպարտամենտի կիրակի օրվա հայտարարության մեջ։

«Նրանք քննարկեցին Եռակողմ շրջանակային համաձայնագրի իրականացումը։ Պետքարտուղարը վերահաստատեց Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ աջակցելու համաձայնագրի հաջող իրականացմանը և աջակցելու Լիբանանի իշխանությունների ջանքերին՝ խաղաղություն հաստատելու, տնտեսությունը վերականգնելու և Լիբանանի ժողովրդի համար ավելի լավ ապագա ստեղծելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

Ռուբիոն նաև նշել է Լիբանանի իշխանությունների ջանքերը՝ «վերականգնելու Լիբանանի ինքնիշխանությունը, զինաթափելու «Հեզբոլլահ»-ին և քանդելու նրա ահաբեկչական ենթակառուցվածքները, ինչպես նաև շարժվելու դեպի խաղաղություն»։

Աունը շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով մեկնել է Վաշինգտոն՝ Իսրայելի հետ հրադադարի և հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերման հարցերը քննարկելու համար։

Leave a Comment