21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

Հուլիսի 19-ին Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Արա Ք․-ն լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել, հայտնել է Shamshyan.com-ը։

Կայքի տվյալներով, դեպքի մասին ահազանգը ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է 16:40-ի սահմաններում։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը մոտ 30 րոպե որոնողական աշխատանքի արդյունքում ջրվեժում 6 մետր խորությունից հայտնաբերել է և դուրս բերել ջրահեղձ եղած երիտասարդի մարմինը։

Leave a Comment