Սոֆիյա Հովսեփյանը հուլիսի 14֊ին դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
Iravaban.net ֊ը Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Սոֆիյա Հովսեփյանը հայցապահանջով խնդրում է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն հերքել պատիվը, արժանապատվությունը և բարի համբավն արատավորող փաստացի տվյալները։
Գործը դատարան ստացվելու օրը մակագրվել է դատավոր Սարգիս Երիցյանին։ Վերջինիս կողմից գործը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ համակարգում դեռևս առկա չեն։ Գործով դատական նիստեր դեռևս նշանակված չեն։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին նույն պահանջով հայցադիմում Նիկոլ փաշինյանն էր ներկայացրել ընդդեմ Սոֆիյա Հակոբյանի և որպես փոխհատուցում պահանջել 6 միլիոն դրամ։