Գայանայի ափերի մոտ նավ է խորտակվել, որի վրա 116 մարդ է եղել, հայտնել է հարավամերիկյան երկրի հանրային աշխատանքների նախարար Խուան Էդգհիլը։
Կիրակի օրը նախարարը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքում՝ նկարագրելով միջադեպը։ Նա ասել է, որ MV BARIMA նավը ուղևորվում էր դեպի Կայտումայի տեղական նավահանգիստ։
«MV BARIMA-ն, որը տեղափոխում էր 116 ուղևոր, արձակել է աղետի ազդանշան», – ասում է նախարարը տեսանյութում։