
Դինոզավրի կմախքը Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել է բրածո մնացորդների համար ռեկորդային՝ ավելի քան 50 մլն դոլար գումարով, հայտնում է Sotheby’s աճուրդի տունը։ Կմախքի տարիքը գնահատվում է մոտ 67 միլիոն տարի։ Tyrannosaurus rex տեսակի դինոզավրին անվանել են Գաս՝ ի պատիվ Հարավային Դակոտայի հանգուցյալ անասնապահի, որի հողատարածքում հայտնաբերվել է այդ նմուշը։
Sotheby’s-ի տվյալներով՝ տիրանոզավրի երկարությունը կազմում է 38 ֆուտ (մոտ 11,6 մետր), իսկ բարձրությունը՝ 12,5 ֆուտ (մոտ 3,8 մետր)։ Նրա գանգի երկարությունը 54 դյույմ է (մոտ 1,37 մետր), ինչը նրան դարձնում է երբևէ հայտնաբերված այս տեսակի ամենախոշոր նմուշներից մեկը։