
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ հանրապետականները պետք է Իրանի հարցը ներառեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում:
ԱՄՆ Սենատ է ներկայացվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրինագիծը, որը նախկինում առաջ էր մղում հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Նրա մահից հետո նախաձեռնությունը Կոնգրեսի վերին պալատ է ներկայացրել դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթալը։
Օրինագիծը նախատեսում է պատժամիջոցներ Ռուսաստանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի, ռուսական բանկերի՝ ներառյալ Ռուսաստանի Կենտրոնական բանկի, «Սբերբանկ»-ի, ՎՏԲ-ի և «Գազպրոմբանկ»-ի, ինչպես նաև պաշտպանական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտների ձեռնարկությունների նկատմամբ։
Նախագծով առաջարկվում է սահմանափակումները տարածել նաև ռուսական նավթ, գազ, ածուխ, ուրան և պատժամիջոցների տակ գտնվող այլ ապրանքներ տեղափոխող նավերի, ինչպես նաև օտարերկրյա այն քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ, որոնք մատակարարումներ են իրականացնում Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին։