ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում կայացել են RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի հերթական մրցաշարին նվիրված ասուլիսն ու հայացքների մենամարտերը։
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը հանդիպել է իր առաջիկա մրցակցի՝ 19-ամյա ամերիկացի ըմբիշ Բեն Դավինոյի հետ։
RAF 11 մրցաշարին մասնակցելու է նաև UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը, որը ևս հանդիպել է իր մրցակցի՝ UFC-ի նախկին մարտիկ, ամերիկացի Քոլբի Քովինգթոնի հետ։
Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանը հունիսի 14-ին էր նորամուտը նշել RAF-ում՝ 14։4 հաշվով վստահ հաղթանակ տարնելով Պուերտո Ռիկոն ներկայացնող Կալեբ Սմիթի նկատմամբ։ Արման Ծառուկյանը RAF-ում անցկացրել է 7 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ։