Ռուսական զանգվածային հրթիռային հարվածների հետևանքով Կիևում վնասվել է Ադրբեջանի դեսպանատան շենքը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Անցած գիշեր Ռուսաստանը Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ կիրառել է 41 բալիստիկ և գերձայնային հրթիռ։ Պաշտոնական տվյալներով՝ հարձակման հետևանքով կա 1 զոհ, ևս 13 մարդ տուժել է։
Հրթիռակոծության հետևանքով զգալի վնասներ են կրել նաև քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ավերածություններ կան բնակելի շենքերում, վնասվել է նաև «Լուկյանիվսկա» մետրոյի կայարանը։
