Հորդանանում զոհվել է երկու ամերիկացի զինվոր

Հորդանանում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա Իրանի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է երկու ամերիկացի զինծառայող։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Հորդանանում գտնվող երկու ամերիկացի զինծառայող զոհվել է մարտական ​​գործողությունների ժամանակ, մինչդեռ CENTCOM-ը և դաշնակից ուժերը հետ են մղել իրանական բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակումները: Բացի այդ, մեկ զինծառայող ներկայումս համարվում է անհետ կորած», – ասվում է հրամանատարության X էջում տեղադրված հայտարարության մեջ։

CENTCOM-ը հայտարարել է, որ չորս զինծառայող հոսպիտալացվել է, իսկ մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել։

Leave a Comment