Նյու Յորքի քաղաքապետը հետաքննում է Նեթանյահուի հնարավոր կալանքի օրինականությունը

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին ասել է, որ ուսումնասիրում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հնարավոր կալանավորման օրինականությունը, եթե նա այցելի քաղաք, բայց խոստացել է հատուկ օրենքներ չգրել դրա համար։

«Մենք կանենք այն ամենը, ինչ օրենքը թույլ է տալիս ինձ Նյու Յորքում, բայց մենք մեր սեփական օրենքներն այդ նպատակով չենք գրի։ Ակտիվ քննարկումներ են ընթանում մեր իրավական բաժնի հետ»,- ասել է Մամեդանին New York Times-ին տված հարցազրույցում՝ քննարկելով Իսրայելի վարչապետին կալանավորելու հնարավորությունը, եթե նա ժամանի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:

Նա նաև անդրադարձել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Նեթանյահուի դեմ առաջադրված ենթադրյալ ռազմական հանցագործությունների մեղադրանքներին։

2025 թվականի սեպտեմբերին «Նյու Յորք Թայմս»-ը հաղորդեց, որ Մամդանին, որն այն ժամանակ Նյու Յորքի քաղաքապետի թեկնածու էր, ասել է, որ ընտրվելու դեպքում կհրամայի Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտին ձերբակալել Իսրայելի վարչապետին, եթե նա հայտնվի քաղաքում։

Leave a Comment