
Wildberries-ը հայտարարել է, որ ընկերությունն աջակցություն կցուցաբերի զոհվածների հարազատներին և նրանց, ովքեր տուժել են Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկ համալիրների վրա իրականացված հարձակումներից։
«Զոհվածների ընտանիքներն ընկերությունից կստանան 2 միլիոն ռուբլի։
Ծանր վիճակում գտնվող տուժածները՝ 1 միլիոն ռուբլի։
Բացի այդ, մեր բոլոր գործընկերներին հուզում է փոխհատուցումների հարցն այն ապրանքի համար, որը պահվում էր մեր օբյեկտներում։
Չնայած արտակարգ իրավիճակին և կորցրած ապրանքի համար փոխհատուցելու պարտավորության բացակայությանը՝ մենք արդեն մշակում ենք վաճառողներին տրվելիք վճարումների ծավալներն ու ֆինանսական աջակցության այլ մեխանիզմներ»։