Ռոմանոն հրապարակել է Ֆրանսիայի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գլխավորել է Ֆրանսիայի ազգային հավաքականը։ Այս մասին հայտնել է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

54-ամյա անվանի մարզիչը թիմին կնախապատրաստի Եվրո-2028-ին և Աշխարհի 2030 թվականի առաջնությանը։ Զիդանը մարզչական աշխատանքի կվերադառնա տևական դադարից հետո։

Զիդանի աշխատանքի վերջին վայրը եղել է Մադրիդի «Ռեալը», որտեղից նա հեռացել է 2021 թվականի հունիսին։ Ֆրանսիացին «Ռեալի» հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն, հաղթել է Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի խաղարկությունում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և ակումբային աշխարհի առաջնությունում։

Ֆրանսիայի հավաքականի ղեկին Զինեդին Զիդանը կփոխարինի Դիդիե Դեշամին, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո կհեռանա հավաքականից։

Մադրիդի «Ռեալը» թողնելուց հետո Զիդանը շուրջ հինգ տարի մնացել էր առանց մարզչական աշխատանքի։

Leave a Comment