Օլիսեի տեղափոխությունը «Ռեալ» հնարավոր է միայն մեկ դեպքում

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն մեկնաբանել է Մայքլ Օլիսեի՝ Մյունխենի «Բավարիայից» Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին տեղեկատվությունը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ ֆրանսիացին ցանկանում է տեղափոխվել իսպանական թիմ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ռոմանոյի տեղեկություններով այս տեղափոխությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Օլիսեն անձամբ դիմի «Բավարիայի» ղեկավարությանը և խնդրի վաճառել իր տրանսֆերը «Ռեալին»։

Առայժմ նման բան տեղի չի ունեցել, սակայն իրավիճակը կարող է փոխվել արդեն հաջորդ շաբաթ։ Մադրիդյան ակումբը պաշտոնական առաջարկով հանդես կգա անմիջապես այն բանից հետո, երբ ստանա հենց ֆուտբոլիստի դրական արձագանքը։

Transfermarktժ-ը ֆրանսիացու արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։ 24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։

Leave a Comment