Iravaban.net-ը ուսումնասիրել է ԲԴԽ որոշումը։
Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գնել Գասպարյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը և նույն դատարանի նախագահի համաձայնությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Երևանքաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գնել Գասպարյանին բաշխվելիք գործերի համար, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների, 2026 թվականի հուլիսի 17-ից սեպտեմբերի 17-ը ներառյալ՝ սահմանել 25% առանձին տոկոսաչափ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից՝ հուլիսի 17-ից։: