Որդին սպանել է հորը — MediaNews

ՌԴ ՔԿ Մոսկվայի գրասենյակ է դիմել մի կին՝ հայտնելով ամուսնու անհետացման մասին, գրում են ռուսական լրատվամիջոցները։

Կինն ասել է, որ ամուսինը գնացել է իրենց որդուն հյուր և մինչև օրս չի ստացվում կապ հաստատել նրա հետ։ Պարզվել է, որ տղամարդն այդպես էլ դուրս չի եկել որդու բնակարանից։ Փոխարենը, տեսահսկման սարքերն արձանագրել են՝ ինչպես է որդին մեծ պայուսակներ դուրս բերում տնից ու հեռանում։

Ավելի ուշ նա ձերբակալվել է։ Քննիչները բնակարանում հայտնաբերել են արյան հետքեր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment