Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո հյուրերը թունավորվել են․ դեսպանությունը դիմել է առողջապահության նախարարություն

Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է, որ տեղեկություններ են ստացվել հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի սննդային թունավորման մասին:

«Ազգային տոնի կապակցությամբ հուլիսի 14–ին Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին։

Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծորեն հայցում է այդ հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Ֆրանսիայի դեսպանությունը հույս է հայտնում, որ նշված ախտանիշների պատճառները կբացահայտվեն։ Ուստի, դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն»

Leave a Comment