Ո՞ր դեպքում Իսպանիան կհաղթի Արգենտինային. Գվարդիոլայի կարծիքը

«Բարսելոնայի», «Բավարիայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակչում Արգենտինայի նկատմամբ Իսպանիայի հավաքականի հաղթանակի պայմանը։

Նրա կարծիքով՝ առանցքային դեր կխաղա Ռոդրիի մարզավիճակը։

«Ամեն ինչ կախված է երիտասարդ տաղանդներից և այն մարդուց, որն ավելացնում է խաղից խաղ՝ Ռոդրիից։ Եթե նրան հաջողվի Պեդրիի հետ միասին պարտադրել իր խաղը դաշտի կենտրոնում, իսկ Լամինը խաղա ճշգրիտ և արդյունավետ, ապա Իսպանիան կկարողանա տարբերություն ստեղծել»,- Գվարդիոլայի մտքերն է մեջբերում As պարբերականը։

Նա նշել է, որ ուրախ կլինի նաև արգենտինացիների հաղթանակի համար, քանի որ նրանց կազմում կան ֆուտբոլիստներ, որոնց հետ մարզիչն աշխատել է և առանձնահատուկ երկրպագում է նրանց։

Աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին։

Leave a Comment